Չինաստանը ՌԴ-ին ռազմական օգնություն չի ցուցաբերի Ուկրաինայի հակամարտության ընթացքում. ավարտվել է Բլինքեն-Ծինփին հանդիպումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը Միացյալ Նահանգներին հավաստիացրել է, որ ռազմական օգնություն չի տրամադրի Ռուսաստանին Ուկրաինայի հակամարտության ընթացքում օգտագործելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք և մյուս երկրները հավաստիացումներ ենք ստացել Չինաստանից, որ այն մահաբեր աջակցություն չի տրամադրի Ռուսաստանին: Մենք գնահատում ենք դա», - Բլինքենի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։

ԱՄՆ պետքարտուղարը Չինաստանի այդ քաղաքականությունը համարել է կարևոր և նշել, որ մինչ այժմ ԱՄՆ-ն չի տեսել «ոչ մի ապացույց, որը կարող է հակասել» Պեկինի հավաստիացումներին։

Բլինքենը հավելել է, թե ԱՄՆ-ն անհանգստացած է, որ չինական ընկերությունները կարող են տեխնոլոգիաներ տրամադրել Ռուսաստանին, և այդ պատճառով Պեկինին կոչ է անում «զգոնություն ցուցաբերել»:

France 24 պարբերականն իր հերթին հաղորդում է, որ Բլինքենը և Սի Ծինփինը համաձայնել են այն հարցում, որ հարկավոր է կարգավորել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները, և դրա լավագույն միջոցը բարձր մակարդակով ուղիղ հաղորդակցությունն է:

Պետքարտուղարության ղեկավարը երկօրյա այցով Պեկինում է գտնվում հունիսի 18-ից 19-ը։ Նախքան Սի Ծինփինի հետ բանակցությունները նա հանդիպումներ է անցկացրել Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանի և Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վանգ Յիի հետ։

Հայերեն Русский

Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը

Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ-ի էներգահամակարգին սպառնացող վտանգի պատճառով

Հերիքնազ Տիգրանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Մոլդովական փողոցում այրվել է վագոն-տնակ՝ կենցաղային իրերով

Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է վերացնեն խոչընդոտները բարձր մակարդակի շփումների համար. Վան Ի

Հայտնի է Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստի օրը

Հորմուզի նեղուցում լցանավը վնասվածք է ստացել անհայտ արկի ընկնելու հետևանքով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել չշտապել կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հետ կապված դատողություններում

Նեպալում և Չինաստանում ջրհեղեղից հետո գրեթե 1500 մարդ անհետ կորած է, կան բազմաթիվ զոհեր

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ