Ո՞րն է եղել քառօրյա պատերազմը 44-օրյայի չվերածելու գինը. Հակոբ Արշակյանը միացրեց նախկին 3 նախագահների ելույթների ձայնագրությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների՝ Արցախի վերաբերյալ ելույթներին, միացրեց Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահների՝ տարբեր ժամանակների հայտարարություններից ձայնագրություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրինակ Ռոբերտ Քոչարյանը, ով այդ ժամանակ եղել է Արցախի նախագահը, ձայնագրությունում ասում է, որ այդ տարածքների նկատմամբ վերահսկողության նպատակը զուտ ռազմական է և, որ դրանք վերադարձվելու են:

«Խոսքը, ըստ էության, 7 շրջանների մասին էր: Սրանք այն տարածքներն են, որոնք ընդդիմության ներկացուցիչները և ենթադրաբար անձամբ Ռոբերտ Քոչարյանը, ով իրենց առաջնորդում է, կոչում է հայրենիք»,-ասաց Հակոբ Արշակյանը:

Լևոն Տեր-Պետրոսյանը 2008թ ունեցած ելույթում ասում էր, որ կհրապարակի 10 տարի թաքցված փաստ, մեծագույն դավադրություն ՀՀ-ի հանդեպ, դա Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման հարցն է: «ՀԺ թերթում տպագրված է այն պայմանագիրը, որ Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, այն ժամանակ անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը պատրաստվում էին ստորագրել Ադրբեջանի հետ»,-ասել էր առաջին նախագահը:

Հակոբ Արշակյանն ընդդիմադիրներին հարցրեց. «Ղարաբաղը հայրենիք է, իսկ Մեղրին՝ ո՞չ: Այդ ինչպե՞ս էր կարելի Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ: Եվ ո՞րն է ձեր հայրենիքը, արդյոք հայրենիքի ինչ-որ կտոր փոխանակման առարկա է»:

Սերժ Սարգսյանն էլ ձայնագրությունում նշում էր, որ ՀՀ-ն համաձայն է ԼՂ տարածքում կրկնակի հանրաքվե անցկացնելուն, և դա փոխզիջում է:

Հակոբ Արշակյանը մեջբերում արեց նաև Ադրբեջանի ժողովրդին և իշխանություններին ուղղված՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունից: Դրանում, մասնավորապես, Արցախի նախագահն ասել է, որ արցախցիները պատրաստ են միջազգային ձևաչափով երկխոսության:

«Մեր մոտեցումն էլ է նույնը: Այդ միջազգային ձևաչափով պետք է այս բոլոր հարցերը քննարկվեն Բաքվի և Ստեփանակերտի միջև»,-նշեց Արշակյանը:

Անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին, թե ինչպիսի սպառազինություններ են գնվել տարբեր ժամանակներում, մեղադրանքներին, որ գործող իշխանությունը կոտրել է բանակի ողնաշարը՝ ԱԺ փոխնախագահը հարց հնչեցրեց. «Ո՞րն է եղել Ապրիլյան քառօրյա պատերազմը 44-օրյայի չվերածելու գինը: Ո՞րն է եղել գինը, որ 4-րդ օրը պատերազմը դադարել է: Արդյոք դադարե՞լ է նրա արդյունքում, որ հայկական զինված ուժերը ահռելի ջախջախիչ հարված են հասցրել ադրբեջանական զինված ուժերին: Եվ, եթե այդպես է, ինչո՞ւ չեն շարունակվել այդ ռազմական հաջողությունները»:

Հայերեն

Դոնալդ Թրամփը հայտնել է Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման մասին

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նորանշանակ նախարարին

Դատախազները դատարան են հանձնել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 17 քրեական վարույթ՝ 60 անձի վերաբերյալ

Վանաձորում երեխան ընկել է գետը. փրկարարներն ու ոստիկաններն իրականացնում են որոնողական աշխատանքներ

Շիրակի մարզպետի աշխատակազմը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ աշխատում է գյուղատնտեսության աջակցության նոր նախագծի ուղղությամբ

ԵՊՀ-ն պարզաբանում է տարածել ընթացող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ

Սուրեն Պապիկյանը ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր

Հունիսի 16-ի միջոցառումների անոնս

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի. նախաքննությունն ավարտվել է