Հայաստանը ֆանտաստիկ աշխատանք է տարել․ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը՝ երևանյան առաջնության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտինվստահ է` Հայաստանը կարող է նորից ընդունել Եվրոպայի առաջնությունը:

«Մրցաշարի 9 օրերը և հատկապես վերջին օրը, հիանալի էին: Կազմակերպվածությունն, անշուշտ, հրաշալի էր: Դուք տեսակ, որ մրցումային վերջին օրը մարզադահլիճը լեփ-լեցուն էր: Այդպես էլ դատարկ նստատեղեր չգտա տրիբունաներում: Այս ամենը ծանրամարտի համար շատ կարևոր ուղերձ է, քանի որ նախորդ տարին հեշտերից չէր մեզ համար: Եվ հիմա հանրության այս աջակցությունն իսկապես շատ լավ է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախագահը:

Ըստ Կոնֆլիտիի՝ կազմակերպչական առումով հայկական կողմը ֆանտաստիկ աշխատանք է տարել: «Հպարտորեն կարող եմ ասել, որ մենք Եվրոպայում կարող ենք անել այնպես, որ ցույց տանք ամբողջ աշխարհին, որ ունակ ենք կազմակերպել աշխարհի առաջնության, Օլիմպիական խաղերի մակարդակի մրցաշար: Այո, Երևանը կարող է նորից կազմակերպել Եվրոպայի առաջնություն: Շարունակում ենք աշխատել միասին, նրանք էլ պետք է շարունակական աշխատանք տանեն: Եթե անկեղծ, մրցաշարից առաջ սպասում էի, որ այն հաջողված կլինի, սակայն չէի սպասում, որ կլինի այնքան հաջողված, որքան հիմա տեսնում եմ»,-ասաց նա:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվեց Երևանում։ Առաջնությունը մեկնարկեց ապրիլի 15-ին և եզրափակվեց ապրիլի 23-ին։ Հայաստանի հավաքականը առաջնության մեդալային հաշվարկում առաջինն էր՝ նվաճած 13 մեդալով։ Հայաստանի հավաքականը նվաճեց 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ։

Հայերեն English Français Русский

Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի

Բավական բարդ, բազմաշերտ «Tour of Armenia»-ն հաջողությամբ կայացավ. Ժաննա Անդրեասյան

Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին

Ապամոնտաժվել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը

Սևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

CENTCOM-ը հերքել է ԻՀՊԿ-ի հաղորդագրությունը Հորմուզի նեղուցում լցանավի պայթյունի վերաբերյալ

Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Չինաստան

«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստ

Մեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան