Կիմ Չեն Ընը հանձնարարել է այս ամիս ռազմական հետախուզական արբանյակ արձակել ուղեծիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանձնարարել է ապրիլին պատրաստվել առաջին ռազմական հետախուզական արբանյակի արձակմանը, ինչպես և պլանավորված էր: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интефакс» գործակալությունից:

Անցած երեքշաբթի օրը տիեզերական զարգացման գործակալություն կատարած այցի ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդն ընդգծել էր տիեզերքի յուրացման կարևորությունը որպես «առանցքային» գործոն, որը երկիրը համաշխարհային մակարդակով առաջատար կդարձնի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, գիտությունը և տեխնոլոգիաները:

Ինչպես նշում է Կորեայի պետական հեռագրական գործակալությունը, Կիմ Չեն Ընը կարևորել է հետախուզական արբանյակի պլանավորված արձակումն ու շահագործումը որպես «առաջնահերթություն»՝ հաշվի առնելով անվտանգության բնագավառում տիրող իրադրությունը։

Անցյալ տարվա դեկտեմբերին Փհենյանը հայտարարել էր, որ անցկացրել է ռազմական հետախուզական արբանյակի մշակման գծով փորձարկումների «վերջնական փուլը», և որ այն ուղեծիր դուրս կբերվի ապրիլին:

Այս ամսվա սկզբին Հյուսիսային Կորեան նշել է արբանյակների մշակման համար պատասխանատու Ավիատիեզերական զարգացման ազգային վարչության հիմնադրման 10-ամյակը:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա