Երևանի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Հայաստանի ազգային հերոս, երգիչ, երգահան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևան քաղաքի ավագանու հերթական նիստին «Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին» նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ հուշարձանի կրկնօրինակը տեղադրվելու է նաև Փարիզում։

Ավինյանը հայտնեց, որ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին ընդառաջ՝ «Ազնավուր» հիմնադրամը առաջարկել է Երևան քաղաքում տեղադրել Շառլ Ազնավուրի հուշարձանը։ Ըստ քաղաքապետի տեղակալի՝ քննարկումների արդյունքում առաջարկվել է հուշարձանը տեղադրել Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում։

« Հաշվի առնելով, որ ունենք այնտեղ նաև Օգյուստ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանի տեղափոխման հարցը ավելի տեսանելի և դիտարկելի հատված, առաջարկվեց Շառլ Ազնավուրի արձանը տեղադրել հենց Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում, իսկ Օգյուստ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանը տեղափոխել նույն հրապարակի մայթեզրին ավելի մոտ հատված։

Բացի այս, ներկայումս քանդակի՝ Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում տեղադրված լինելու հանգամանքը հանրությանը թույլ չի տալիս պատշաճ կերպով դիտել կամ ուսումնասիրել մեծարժեք ստեղծագործությունը, ինչը ևս նախատեսված է քանդակի նվիրատվության պայմանագրով»,- ասաց Ավինյանը։

Կարևորելով աշխարհահռչակ հայազգի արվեստագետի, մեծ մարդասերի, հասարակական գործչին ըստ արժանվույն գնահատելու, ստեղծագործական ժառանգության արժևորման և հանրահռչակելու, նրա հիշատակը հավերժացնելու անհրաժեշտությունը՝ Ավինյանն առաջարկեց ընդունել որոշման նախագիծը:

Նախագծին քվեարկեց ավագանու 49 անդամ, դեմ՝0, ձեռնպահ՝0։

Սույն որոշման ընդունումից հետո կիրականացվեն հուշարձանի էսքիզային և ճարտարապետական նախագծերի հաստատման հետ կապված աշխատանքները։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել