Հանրահայտ ջութակահար Լեոնիդաս Կավակոսն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Երևանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի շրջանակներում մայիսի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա վիրտուոզ ջութակահար Լեոնիդաս Կավակոսի մենահամերգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կհնչեն Յոհան Սեբաստիան Բախի Ջութակի պարտիտա № 3, մի մաժոր, BWV.1006, Սոնատ սոլո ջութակի համար № 2, լյա մինոր, BWV.1003, Սոնատ սոլո ջութակի համար № 3, դո մաժոր, BWV.1005 գործերը:

Լեոնիդաս Կավակոսի կատարողական արվեստը բնորոշվում է անզուգական տեխնիկայով, արտիստիկությամբ և վիրտուոզությամբ: Նա համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների, ինչպես նաև Sony Classical ձայնագրման ընկերության հետ: Ի դեպ, Սիբելիուսի, Պագանինիի և Նաումբուրգի մրցույթների հաղթող, Leonie Sonning-ի մրցանակակիր Լեոնիդաս Կավակոսը նվագում է Ստրադիվարիուսի 1734 թվականին պատրաստած ջութակով:

Հայերեն

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն

Գյումրիում ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանել․ կան ձերբակալվածներ

Արայիկ Հարությունյանի և Վահագն Ալեքսանյանի ասուլիսը

ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով

Արամ Սարգսյանը քվեարկել է հանուն անկախ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան

Հայաստանը կշարունակի աշխատել նոր շուկաներում հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան

Այս պահի դրությամբ ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 գործ է մուտքագրվել դատարան

Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների իրավունք ունեցողների 33.84 տոկոսը