Վլադիմիր Պուտինն ահաբեկչություն է որակել Բրյանսկի մարզում տեղի ունեցած հարձակումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ահաբեկչություն է որակել Բրյանսկի մարզում տեղի ունեցած հարձակումը, որը, ինչպես պնդում է ռուսական կողմը, իրականացրել են ուկրաինացի դիվերսանտները:

Նման հայտարարություն Կրեմլի ղեկավարն արել է «Ուսուցչի դպրոց» պիլոտային կրթական ծրագրի մասնակիցների հետ շփման ընթացքում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:

Ի դեպ, Վլադիմիր Պուտինը պետք է անձամբ ներկա գտնվեր հանդիպմանը, սակայն չեղարկել էր իր այցը Պյատիգորսկ՝ կապված Բրյանսկում տիրող իրավիճակի հետ:

ՌԴ ղեկավարը հայտնել է, որ ՌԴ զինված ուժերի զինվորներն ու սպաները պաշտպանում են «նեոնացիստներից և ահաբեկիչներից, որոնք վերջին ութ տարիների ընթացքում տանջում և սպանում էին մարդկանց Դոնբասում»:

Պուտինի խոսքով՝ դիվերսանտները տեսել են, որ քաղաքացիական «Նիվա» մակնիշի մեքենայում են գտնվում քաղաքացիական անձինք, երեխաներ, սակայն, միևնույնն է, կրակ են բացել:

ТАСС-ի մեկ այլ հրապարակման մեջ նշվում է, որ ըստ վերջին տեղեկությունների՝ դիվերսանտները դադարել են ակտիվություն ցուցաբերել: Գործակալության հետ զրույցում ականատեսները ենթադրել են, որ նրանք, հավանաբար, կարող են թաքնված լինել Ուկրաինայի տարածքում: Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը՝ Կիևում դասական սադրանք են որակել ուկրաինացի դիվերսանտների մասին ՌԴ-ի տարածած տեղեկությունները՝ նշելով, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել են մարդիկ, որոնք իրենց անվանում են Ռուսական կամավորական կորպուսի մարտիկներ:

Ավելի վաղ ТАСС-ը հաղորդել էր, որ ուկրաինացիները մտել են Լյուբեչանե գյուղ, որը գտնվում է Կլիմովսկիի շրջանում՝ անմիջապես Ուկրաինայի սահմանին: Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի խոսքով՝ ուկրաինական ուժերը կրակել են մեքենայի վրա, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, իսկ մեկ տասնամյա տղա վիրավորվել է: Բացի դրանից, ԱԹՍ-ով հարձակում է իրականացվել սահմանամերձ Սուշանի գյուղի վրա։

Հայերեն

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ