Ապարանի բաժնի ոստիկանները բացահայտել են Ափնա գյուղում  տեղի ունեցած դանակահարությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Ապարանի բաժինը փետրվարի 18-ի ուշ երեկոյան ստացել է հաղորդում, որ «կրծքավանդակի թափանցող վերք, ներքին արնահոսություն» նախնական ախտորոշմամբ Ապարանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Ափնա գյուղի 41-ամյա մի բնակիչ: Հիվանդանոց են մեկնել օպերատիվ քննչական խմբեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: «Ապարանի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալներն իրացվել են Արագածոտնի մարզային վարչության գործընկերների հետ: Պարզվել է, որ երեկոյան ժամը ութի սահմաններում Ափնա գյուղի ակումբի մոտակայքում, այսպես ասած` բանակի քեֆի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ Ափնա գյուղի մի խումբ բնակիչներ ծեծել են հարևան Արայի գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի, նա էլ դանակով խփել էր իրեն ծեծողներից մեկին:

Բացատրական աշխատանքի արդյունքում՝ ահազանգից ժամեր անց 25-ամյա երիտասարդը եկել է ոստիկանության Ապարանի բաժին: Նա ներկայացվել քննչական վարչություն, որտեղ էլ տվել է խոստովանական ցուցմունք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը