Պենտագոնը պարզեցրել է Վրաստանի կողմից ռազմական օգնություն ստանալու գործընթացը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների վարչակազմը պարզեցրել է Վրաստանի կողմից ռազմական օգնության ստացման գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը փետրվարի 9-ին Վրաստանի իր պաշտոնակից Ջուանշեր Բուրչուլաձեի հետ հանդիպման ժամանակ։

«Այսօր ես ուրախ եմ հայտարարելու, որ մենք հաստատել ենք Վրաստանին ռիսկերի գնահատմամբ օգնության տրամադրման ժամանակացույցը, այնպես որ Վրաստանը կկարողանա կենսականորեն անհրաժեշտ ռազմական միջոցներ խնդրել և ձեռք բերել ավելի պարզեցված կարգով: Այս որոշումն արտացոլում է այն կարևորությունը, որը մենք տալիս ենք պաշտպանության բնագավառում մեր երկկողմ հարաբերություններին և մեր գործընկերությանը», - Օսթինի խոսքերն է մեջբերում Պենտագոնի մամուլի ծառայությունը: Հունվարին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսին ծանուցել Է Վրաստանին 33 միլիոն դոլարի ռազմական օգնություն ուղարկելու իր մտադրության մասին։

Ըստ Պենտագոնի ղեկավարի՝ վերջին ժամանակներս «Վրաստանը խորացրել է իր կապերն Արևմուտքի հետ և պահպանել եվրատլանտյան ինտեգրման՝ իր ուղին»։ «Եվ այս ընթացքում Վրաստանն զգալի ներդրում է ունեցել գլոբալ անվտանգության բնագավառում», - ասել է նա։ Օսթինը հիշեցրել է, որ Վրաստանի ռազմական ստորաբաժանումները ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի կողքին ծառայել են Կոսովոյում, Իրաքում և Աֆղանստանում: Պենտագոնի ղեկավարը նաև նշել է, որ ԱՄՆ-ն գնահատում է Վրաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում անվտանգության և կայունության գործում:

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ 2021 թ. հոկտեմբերին Օսթինը և Բուրչուլաձեն հանդիպել են Վրաստանում, որտեղ ԱՄՆ նախարարը հայտարարել Է Վրաստանի պաշտպանության և զսպման ամրապնդման նախաձեռնության մասին։ «Սա նոր երկկողմ ծրագիր է՝ ուղղված Վրաստանի զինված ուժերում, Վրաստանի պաշտպանության նախարարությունում կարևոր բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև դրանց տարածքային պաշտպանության կարողությունների և դիմակայունության մեծացմանը», - ասել է Պենտագոնի ղեկավարը։ Բուրչուլաձեն իր հերթին հայտնել է, որ Վրաստանը գնահատում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը, որը կարևոր է Վրաստանի պաշտպանության և խաղաղ ու կայուն զարգացման համար:

Փետրվարի 6-ին Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ երկրի իշխանությունները բանակցություններ են վարում ԱՄՆ-ի հետ՝ Գերմանիայից, Իսպանիայից և Շվեդիայից Javelin հակատանկային հրթիռային համալիրների լրացուցիչ խմբաքանակի, ինչպես նաև այլ զրահահար զենքի գնման շուրջ։ Վրաստանի Հանրապետության ղեկավարությունը նախատեսում է նաև գնել փոքր հեռահարության զենիթահրթիռային համալիրներ և շարժական զենիթահրթիռային համալիրներ:

Հայերեն Русский

Ֆրանսիայում տղամարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա 2 զոհ, 10 վիրավոր

ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների կազմակերպման համար Կառավարությունն ավելի քան 1.3 միլիարդ դրամ է հատկացրել

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքը. Դատախազություն

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Հայաստանը 2027 թվականից Լեհաստանում ռազմական կցորդ կունենա

Առաջին անգամ տարածաշրջանում կներկայացվի Թորոս Ալաջաջյանի լուսանկարչության ոլորտի բացառիկ անուններ ընդգրկող հավաքածուն

Մեր ժողովուրդը հաղթահարում է Խորհրդային Միության նոստալգիան. Նիկոլ Փաշինյան

Նորատուսում անցկացվել է նոր ուսումնական տարվան նվիրված օգոստոսյան ընդլայնված խորհրդակցություն

Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական ​​բանականության օգնությամբ

Մոսկվան և Կիևը հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին