Միջազգային

Ժամանակն է ավելացնել Ուկրաինային ցույց տրվող օգնությունը, այդ թվում՝ ռազմական. Միշել

2 րոպեի ընթերցում

Ժամանակն է ավելացնել Ուկրաինային ցույց տրվող օգնությունը, այդ թվում՝ ռազմական. Միշել

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եկել է ժամանակը՝ մեծացնելու Ուկրաինային ռազմական և քաղաքական միջոցներով աջակցելու ջանքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՝ ժամանելով ԵՄ գագաթնաժողովին, որտեղ այսօր ավելի ուշ ելույթ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ժամանակը եկել է: Մենք պետք է մեծացնենք Ուկրաինային աջակցությունը՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական: Մենք պետք է որոշենք, թե ինչ լրացուցիչ միջոցներ կարող ենք օգտագործել առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում աջակցությունն ընդլայնելու համար», - ասել Է Միշելը:

Ավելի վաղ Բրյուսելում դիվանագիտական ​​աղբյուրը ТАСС-ին հայտնել էր, որ գագաթնաժողովում Կիևին ինքնաթիռներ տալու վերաբերյալ որոշում չի կայացվելու, քննարկումը կշարունակվի ՆԱՏՕ-ում, իսկ Զելենսկիի այցը կրում Է առաջին հերթին «մոտիվացիոն բնույթ»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Ուկրաինայի նախագահը փետրվարի 8-ից եվրոպական անակնկալ շրջագայություն է սկսել՝ այցելելով Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա, որից հետո մեկնել է Բրյուսել: Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ հանդիպումից հետո Զելենսկին ելույթ է ունեցել Բրիտանիայի խորհրդարանի առջև, որտեղ Լոնդոնին կոչ է արել ռազմական ինքնաթիռներ տրամադրել Ուկրաինայի զինված ուժերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում