ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համագործակցության հռչակագրի նպատակը Եվրամիության ռազմական դերի հզորացումն է. Շառլ Միշել
1 րոպեի ընթերցում
![ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համագործակցության հռչակագրի նպատակը Եվրամիության ռազմական դերի հզորացումն է. Շառլ Միշել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/01/1101977.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության հռչակագիրը նպատակաուղղված է ԵՄ ռազմական դերի հզորացմանը, այդ թվում՝ ռազմատեխնոլոգիական առումով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությու ն է արել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում ելույթի ժամանակ:
«Եվրամիություն-ՆԱՏՕ համագործակցության հռչակագիրը նպատակաուղղված է Եվրամիության ռազմական դերի հզորացմանը: Խոսքը վերաբերում Է, մասնավորապես՝ նորարարություններին ու նոր տեխնոլոգիաներին», - ասել է Միշելը:
Եվրոպական խորհրդի նախագահը նաև կողմ էր արտահայտվել Ուկրաինա տանկեր ուղարկելուն:
«Մենք՝ եվրոպացիներս, կշարունակենք աջակցել ուկրաինացիներին այնքան, որքան դրա կարիքը լինի: Մենք կշարունակենք ռազմական աջակցությունը… Հիմա՛ է ժամանակը: Նրանց հարկավոր են ավելի շատ սարքավորումներ, և ես անձամբ կողմ եմ Ուկրաինային տանկեր մատակարարելուն», - նշել է Միշելը: