Սպորտ

Մխիթարյանը «Ինտեր»-ի երկրպագուներին պատմել է Հայաստանի, Երևանի և իր ֆուտբոլային կյանքից

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը «Ինտեր»-ի երկրպագուներին պատմել է Հայաստանի, Երևանի և իր ֆուտբոլային կյանքից

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի երկրպագուներին պատմել է Հայաստանի, Երևանի և իր ֆուտբոլային կյանքից:

«Ինձ համար մեծ պատիվ էր խաղալ Հայաստանի հավաքականում: Ես տվել եմ ամեն ինչ ազգային ընտրանուն իմ խաղի ժամանակ և փորձել եմ Եվրոպայի կամ աշխարհի առաջնության ընտրական փուլի ուղեգիր նվաճել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մխիթարյանը: Վերջինս խոսել է նաև իր ֆուտբոլային կուռքերի մասին` շեշտելով, որ իր համար իդեալ է եղել իր հայրը` Համլետ Մխիթարյանը:

Հայ ֆուտբոլիստն իր խոսքում պատմել է նաև, որ ֆուտբոլը մեծ սեր է վայելում Հայաստանում, ինչպես նաև ըմբշամարտը և բռնցքամարտը:

Մանրամասները` տեսանյութում:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում