Քաղաքականություն

Ժոզեպ Բորելը Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատության անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Ժոզեպ Բորելը Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատության անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բորելն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Քննարկվել է Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատության և հումանիտար մուտքի անհրաժեշտությունը, կայունության պահպանման կարևորությունը և ԵՄ-ի ներկայությունը տարածաշրջանում EUMCAP-ի (ԵՄ մոնիտորինգի) ավարտից հետո»,- գրել է Բորելը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում