Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ շուտով հնարավոր է նոր ցամաքային ռազմական գործողություն սկսի Սիրիայում

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ շուտով հնարավոր է նոր ցամաքային 
ռազմական գործողություն սկսի Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ  շուտով հնարավոր է Թուրքիան  նոր անդրսահմանային ցամաքային ռազմական գործողություն սկսի Սիրիայի տարածքում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական TRT-ն:

«Մենք գիտենք ահաբեկիչների անունները, վայրերը: Մենք նաև գիտենք, թե ով է նրանց պահում, զինում և ոգեշնչում: Տա Աստված, մոտ ապագայում մենք ոչնչացնենք ահաբեկիչների արմատները մեր տանկերով և հրետանու միջոցով», - ասել է նա:

«Այսուհետ մենք ունենք միայն մեկ քայլ՝ ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը: Մենք անվտանգության գիծ ենք գծել Իրաքի և Սիրիայի հետ մեր սահմանների երկայնքով, և ոչ ոք չի կարող մեզ խանգարել մեր սահմանների պաշտպանության հարցում: Վերջին մի քանի օրերին մեր ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը եղել են ահաբեկիչների գլխավերևում, մենք բոլորին կոչնչացնենք»,- շարունակել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նոյեմբերի 21-ին Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ Անկարան դիտարկում է Սիրիայում PKK-ի ահաբեկիչների (խմբ.-Քուրդիստանի բանվորական կուսակցությունը (PKK) պաշտոնական Անկարայի կողմից հռչակված է որպես ահաբեկչական կազմակերպություն) դեմ ցամաքային գործողություն իրականացնելու հնարավորությունը։

Նոյեմբերի լույս 20-ի գիշերը Թուրքիան օդային գործողություն է իրականացրել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում, որին ներգրավվել է ավելի քան 50 ինքնաթիռ և 20 անօդաչու թռչող սարք։

Տեղեկությունների համաձայն՝ իբր ահաբեկչական կազմակերպությունների դեմ Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունների արդյունքում Իրաքում և Սիրիայում տուժում և զոհվում են նաև  մեծ թվով խաղաղ բնակիչներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]