ԱՄՆ-ը թույլ չի տա Չինաստանին աշխարհում առաջինը դառնալ ռազմական ոլորտում. Պենտագոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանն այժմ Միացյալ Նահանգների համար ամենամեծ աշխարհաքաղաքական մարտահրավերն Է ներկայացնում, բայց Վաշինգտոնը թույլ չի տա Պեկինին աշխարհում առաջին տեղն զբաղեցնել ռազմական ոլորտում, հայտարարել Է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ Մարկ Միլլին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Չինաստանը ներուժ ունի՝ դառնալու մեծ մարտահրավեր ԱՄՆ-ի համար. եւ նրանք, ըստ Էության, նկատի ունենալով իրենց ժողովրդագրությունները, տեխնոլոգիաները, տնտեսություններն ու մյուս բաները, արդեն ամենամեծ աշխարհաքաղաքական մարտահրավերն են հանդիսանում ԱՄՆ-ի համար»,-ասել Է Միլլին՝ հանդես գալով ճեպազրույցում:

Բայց նա նշել Է, որ ԱՄՆ-ը «թույլ չի տա Չինաստանին՝ մեզնից առաջին տեղը խլել պաշտպանության ոլորտում»: Նա հավելել Է, որ չինացիներին չի հաջողվի դա անել «ո՛չ հինգ տարի, անց, ո՛չ 10 տարի անց, ո՛չ 15 տարի անց»:

«ԱՄՆ-ը ռազմական առումով ներկայում, անկասկած, չնայած ցանկացած քննադատության, ամենամահացու ռազմական մեքենան Է Երկրագնդում»,-հավելել Է Միլլին: «ԱՄՆ-ի բանակը «թիվ մեկ» բանակն Է, եւ մենք մտադիր ենք մնալ «թիվ մեկը»,-նշել Է նա:

Դրա հետ մեկտեղ Միլլին ընդգծել Է, որ Չինաստանն ակտիվորեն զարգանում Է ռազմական ոլորտում, մասնավորապես, տիեզերքում եւ կիբեռտարածությունում: Սակայն, նրա խոսքով, «Չինաստանը չի կարողանա ավելի լավ բանակ ստեղծել, քան ԱՄՆ-ինն Է, թեեւ նրանք փորձելու են դա անել»:

Հայերեն Русский

Հրդեհի ահազանգ Երևանում. դեպքի վայր է մեկնել յոթ մարտական հաշվարկ

Քոչարյանը, Սարգսյանը, Ծառուկյանը պետք է ապրեն իրենց թոշակով ու օրինական եկամուտներով, իսկ ապօրինի ձեռք բերածը կոպեկ առ կոպեկ վերադարձվելու է ՀՀ-ին. Փաշինյան

Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման ճանապարհահատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազություն

ՌԴ-ն և Եգիպտոսը կոչ են արել ակտիվացնել դիվանագիտությունը՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման համար

Կառավարությունը հաստատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները

Կին հսկիչները ուղևորների հետ շփվելիս ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու պատճառով ազատվել են աշխատանքից

Ֆրանսիայում տղամարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա 2 զոհ, 10 վիրավոր

ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների կազմակերպման համար Կառավարությունն ավելի քան 1.3 միլիարդ դրամ է հատկացրել

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքը. Դատախազություն