Միջազգային

Ժոզեպ Բորելը հայտարարել է Սերբիայի և Կոսովոյի միջև համաձայնության մասին

2 րոպեի ընթերցում

Ժոզեպ Բորելը հայտարարել է Սերբիայի և Կոսովոյի միջև համաձայնության մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է Սերբիայի և Կոսովոյի միջև համաձայնության մասին։ «Ուրախ եմ հայտնել, որ մենք կարողացել ենք գտնել լուծում, որը հեշտացնում է ճամփորդությունները Սերբիայի և Կոսովոյի միջև, ինչը բխում է Սերբիայի և Կոսովոյի բոլոր քաղաքացիների շահերից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Բորելը։

Նա նշել է, որ համաձայնություն ունեն, որ Կոսովոյի սերբերը, ինչպես նաև մյուս քաղաքացիները, կկարողանան ազատորեն ճամփորդել Կոսովո և Սերբիա՝ օգտագործելով իրենց նույնականացման քարտերը։ «Եվրոպական Միությունը երաշխիքներ է ստացել վարչապետ Ալբին Կուրտիից (խմբ․ Կոսովոյի վարչապետ)»,- ընդգծել է Բորելը։

Հուլիսի 31-ին Կոսովոյում եւ Մետոքիայում իրադրությունը կտրուկ սրվել էր այն բանից հետո, երբ Կոսովոյի ոստիկանությունը փակել էր հսկիչ անցակետերը Սերբիայի հետ վարչական գծում: Պատճառը սերբական փաստաթղթերով մուտքի արգելքի մասին նոր որոշումն էր։ Ի պատասխան Կոսովոյի սերբերը դուրս էին եկել ցույցերի եւ փակել հիմնական մայրուղիները: Միջազգային ուժերի ջանքերի արդյունքում Կոսովոն որոշել էր սերբական փաստաթղթերի արգելքի սահմանման ընթացակարգը հետաձգել մինչեւ սեպտեմբերի 1-ը, ինչից հետո ԵՄ-ի միջնթրդությամբ բանակցություններ էին սկսվել Սերբիայի և Կոսովոյի միջև։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում