Քաղաքականություն

Հաագայում մեկնարկել է Հայաստանի և Նիդերլանդների վարչապետների հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Հաագայում մեկնարկել է Հայաստանի և Նիդերլանդների վարչապետների հանդիպումը

ՀԱԱԳԱ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Թագավորության վարչապետի նստավայրում՝ Բինենհոֆում հանդիպում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռութեն: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներում է երկօրյա (մայիսի 10-11) պաշտոնական այցով: Սա Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Նիդերլանդների Թագավորություն:

Հանդիպումից հետո վարչապետները հանդես կգան մամուլի ասուլիսով:

Պաշտոնական այցի շրջանակում մայիսի 11-ին Փաշինյանը հանդիպել է Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, շրջայց կատարել Խաղաղության պալատում, մասնակցել պալատին Հայաստանի նվիրած խաչքարի բացման արարողությանը: Վարչապետը Միջազգային հարաբերութունների նիդերլանդական ինստիտուտում՝ Քլինգենդայլում հանդես է եկել «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ, պատասխանել ներկաների հարցերին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում