Բռնցքամարտիկները հասկանում են, թե ինչ խնդիր է իրենց առաջ դրված. Կարեն Աղամալյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականն ընդլայնված կազմով վերջին նախապատրաստական աշխատանքներն է իրականացնում Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը շեշտեց, որ տղաները հստակ գիտակցում են իրենց վրա դրված պատասխանատվությունը:

«Այս օրերին` մինչև մայիսի 2-ը, նախապատրաստական փուլ կանցնենք Ծաղկաձորում: Մենք ծանր քաշային կարգում մարզումների ժամանակ խնդիր ունեինք զույգերի հետ կապված, սակայն Լիտվայից և Իսրայելից եկել են մարզիկներ, ովքեր աշխատում են ընդհանուր խմբում»,-ասաց Աղամալյանը:

Վերջինս առանձնացրեց, որ Հայաստանն այս առաջնությանը մասնակից կունենա բոլոր քաշային կարգերում, սակայն ոչինչ հայտնի չէ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի մասնակցության վերաբերյալ:

«Բռնցքամարտիկները հասկանում են, թե ինչ խնդիր կա իրենց առաջ դրված և լարվածություն էլ կա, քանի որ Երևանում է անցկացվում առաջնությունը»,-առանձնացրեց նա:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 21-31-ը: Այն կընդունի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22-ին: Երևանում առաջնության օրերին կգործի երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում` Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակայի ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: Մուտքը լինելու է տոմսերով: Առաջնությանը մինչ այս ներկայացվել է 30-40 երկրի հայտ, հնարավոր է նաև Ադրբեջանի մասնակցությունը: Առաջնությանն ընդհանուր առմամբ կմասնակցի մոտ 280 մարզիկ:

Հայերեն

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը