ՌԴ նավահանգիստներում գտնվող թուրքական նավերը կվերադառնան Թուրքիա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը խոսել է Ռուսաստանի Դաշնության նավահանգիստներում գտնվող թուրքական նավերի վերադարձի մասին, ինչպես նաև մանրամասներ հայտնել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ ունեցած հեռախոսազրույցից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Hurriyet-ը:

Աքարը հայտնել է, որ Շոյգուի հետ հեռախոսազրույցն անցել է շատ կառուցողական և արդյունավետ մթնոլորտում:

«Գլխավոր հարցը եղել է զինադադարի րոպե առաջ հաստատումը, խաղաղության հաստատումը: Մենք այնտեղ (խմբ. նկատի ունի ՌԴ-ում) երկու ինքնաթիռ ունենք: Միևնույն ժամանակ ռուսական նավահանգիստներում նավեր ունենք: Ցանկանում ենք, որ րոպե առաջ ծրագրված և անվտանգ կերպով դրանք գան Թուրքիա: Առաջիկա ժամերին, օրերին այս հարցով դրական զարգացումներ ենք սպասում»,- ասել է թուրք նախարարը:

Աքարը նշել է, որ թուրքական նավեր կան նաև ուկրաինական նավահանգիստներում:

Հայերեն

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը