Հակոբ Սերոբյանը գոհ չէ Հայաստանի մարմնամարզության առաջնության մասնակիցների ցույց տված արդյունքներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը դժգոհ է ներքին առաջնության արդյունքներից և մասնակիցների ցուցադրած որակից:

«Ես գոհ չեմ մարզիկների ցուցադրած որակից, քանի որ նրանք պետք է առավել լավ հանդես գային: Գուցե, խնդիրը նրանում էր, որ ուսումնամարզական հավաքի անմիջապես հետո եկանք և մասնակցեցինք առաջնությանը, և գործիքների փոփոխությունը զգացնել տվեց: Լավ երիտասարդներ ունենք, և այժմ էլ ուրվագծվում է, թե ովքեր պետք է մասնակցեն Եվրոպայի երիտասարդների առաջնությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Սերոբյանը: Վերջինս շեշտեց, որ երիտասարդների մասնակցությունը գոհացուցիչ էր, սակայն մեծահասակներից առավել մեծ սպասելիքներ կային:

«Մենք ուժեղ մասնակցություն կարող ենք ունենալ Եվրոպայի առաջնությունում, հատկապես նժույգ-թափերում»,-ասաց նա:

Հավաքականի համար առանձնակի կարևոր է օգոստոսին նախանշված Եվրոպայի առաջնությունը, որտեղ, գուցե, թիմը կմասնակցի նաև թիմային պայքարին:

Սերոբյանը, խոսելով նաև հաջորդ օլիմպիական ցիկլի մասին, առանձնացրեց, որ բացի Արթուր Դավթյանից հաջորդ խաղերին մասնակցելու հնարավորություն ունեն նաև Վահագն Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը և Արթուր Ավետիսյանը:

Հայերեն

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ուղևորվել է ԱՄՆ

Իրանի դեմ հարվածները վերսկսելու օպերատիվ անհրաժեշտություն չկա. Իսրայելի բանակ

Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Թաալաթբեկ Մասադիկով

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ

Նեթանյահուն հրամայել է Իսրայելի բանակին պատրաստվել Արևմտյան ափի լիակատար շրջափակմանը

Վարդենիկ գյուղում հիմնանորոգվում է 7 փողոց

Սևան համայնքի ավագանու հերթական նիստում ընդունվել են մի շարք որոշումներ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ի բարձր մակարդակի հանդիպումներին

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում

Սևանա լճի ապագան՝ երեխաների աչքերով. ամփոփվել է դպրոցականների ստեղծագործական նախաձեռնությունը