Միջազգային

Ժոզեպ Բորելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է իրադրությունը ռուս-ուկրաինական սահմանին

1 րոպեի ընթերցում

Ժոզեպ Բորելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է իրադրությունը ռուս-ուկրաինական սահմանին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել է իրադրությունը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ սահմանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ:

«Բորելը Ուկրաինա այցին ընդառաջ հեռախոսազրույց է ունեցել Յենս Ստոլտենբերգի հետ՝ քննարկելու Ռուսաստանի զինված ուժերի ավելացումը Ուկրաինայի սահմանին, ինչպես նաև անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրերի երկու նախագծերը, որոնք Ռուսաստանը հասցեագրել է ԱՄՆ-ին ու դաշինքի անդամներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Ժոզեպ Բորելը Ուկրաինա է այցելում հունվարի 4-6-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում