1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում դեկտեմբերի 14-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3988 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 894 հազար 801 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3722 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 49 մարդ, ընդհանուր մահերի թիվը 12 826 է: