Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 3 988 նոր դեպք
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 3 988 նոր դեպք](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/12/1070763.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում դեկտեմբերի 14-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3988 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 894 հազար 801 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3722 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 49 մարդ, ընդհանուր մահերի թիվը 12 826 է: