Զելենսկին՝ հնարավոր հեղաշրջման մասին. ես հեղաշրջման մասին չեմ խոսել, մեր բանակը հեղաշրջում իրականացնող չէ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է իր հայտարարությունը հնարավոր պետական հեղաշրջման վերաբերյալ՝ ընդգծելով, որ որևէ հեղաշրջման մասին խոսք լինել չի կարող:Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է «Ինտերֆաքսը»:

«Սա զինվորականների հետ կապ չունի... համոզված եմ՝ ոչ, մենք լուրջ բանակ ունենք... ես գիտեմ, որ ինձ հարգում են, պաշտպանում են մեր պետությունը և հաստատ ոչ մի հեղաշրջումով չեն զբաղվում... Ես ասել եմ, որ տեղեկություններ կան, հեղաշրջման հնարավոր նախապատրաստությունների մասին, գործակալներից... կա ձայնագրություն այս հարցի քննարկմամբ՝ իմ ասած անձի մասնակցությամբ։ Դա ոչ մի հեղաշրջման հետ կապ չունի»,- ուրբաթ օրը Կիևում «30 հարց Ուկրաինայի նախագահին» մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Զելենսկին:

Միաժամանակ Զելենսկին վստահեցրել է. «Մեր բանակը հեղաշրջում իրականացնող չէ, նրանք դա չեն անում, նրանք ժողովրդի հետ են»։

Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ գաղտնի տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 1-ին պետական հեղաշրջում կարող է նախապատրաստվել գործարար Ռինատ Ախմետովի մասնակցությամբ:

Հայերեն

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա

230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում

Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին