Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
1 րոպեի ընթերցում

Հանրապետության տարածքում օգոստոսի 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-27-ը երեկոյան ժամերին, 28-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-ի ցերեկը, 24-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 23-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 26-28-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։