Աշխարհ

Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

2 րոպեի ընթերցում

Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Օգոստոսի 23-ին Ղազախստանում սկսվել է միապալատ խորհրդարանի՝ քուրուլթայի ընտրության քվեարկությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սրանք առաջին խորհրդարանական ընտրություններն են՝ հուլիսի 1-ին նոր սահմանադրության ուժի մեջ մտնելուց ի վեր։

Ղազախստանի նոր սահմանադրությունը, ի թիվս այլ բաների, նախատեսում է երկպալատ խորհրդարանից (Սենատ և Մաջիլիս) անցում միապալատ խորհրդարանի։

Ղազախստանում քվեարկելու իրավունք ունի ընդհանուր առմամբ 12,6 միլիոն մարդ։ Երկրում և արտերկրում քվեարկելու համար բացվել է 10,400 ընտրատեղամաս։

Ընտրվելու է խորհրդարանի 145 անդամ։ Ընտրություններն անցկացվում են միայն կուսակցական ցուցակներով (նախկինում անդամներն ընտրվում էին նաև միամանդատ ընտրատարածքներից)։ Քվեաթերթիկում ներառված է յոթ կուսակցություն՝ «բոլորին դեմ» տարբերակով։ Խորհրդարանի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով։

Ընտրությունները համարվում են կայացած, եթե մասնակցությունը գերազանցում է 50%-ը։ Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ընտրողների մասնակցությունը կազմել է 17.96% քվեարկության սկսվելուց երեք ժամ անց։

Ղազախստանի նոր սահմանադրությունը, որը մշակվել է ընդամենը 22 օրում, հաստատվել է մարտ ամսին անցկացված հանրաքվեով։ Ի թիվս այլ բաների, երկրի նոր սահմանադրությունը զգալիորեն ընդլայնում է նախագահի լիազորությունները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում