Իրավունք

Երկու քննիչների ծեծելու մեջ մեղադրվող ոստիկանն ու ևս մեկ մեղադրյալ կալանավորվել են

1 րոպեի ընթերցում

Երկու քննիչների ծեծելու մեջ մեղադրվող ոստիկանն ու ևս մեկ մեղադրյալ կալանավորվել են

Երկու քննիչների ծեծի ենթարկելու մեջ կասկածվող ոստիկանն ու նույն գործով ևս մեկ մեղադրյալ կալանավորվել են։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ 

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե Քննչական կոմիտեում հարցաքննության ժամանակ քննիչները խոշտանգել են Ոստիկանության ծառայողի։ Քննչական կոմիտեն հերքեց այդ տեղեկությունները՝ նշելով, որ Ոստիկանության այդ ծառայողը անցնում է քրեական վարույթով և մեղադրվում է իր ազգակիցների հետ երկու քննիչների ծեծելու մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում