Հայաստան

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետափնյա հատվածից

1 րոպեի ընթերցում

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետափնյա հատվածից

Օգոստոսի 22-ին՝ ժամը 21։29-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գոշ բնակավայրի Մխիթար Գոշ փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է Գետիկ գետը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված։

Փրկարարները պարանի և պատգարակի օգնությամբ քաղաքացուն դուրս են բերել գետափնյա հատվածից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում