Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 64 մարդ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում նոյեմբերի 24-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3201 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 822 հազար 383 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4098 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 64 մարդ, ընդհանուր մահերի թիվը 11 679 է:

Հայերեն