Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 64 մարդ
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 64 մարդ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/11/1069039.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում նոյեմբերի 24-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3201 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 822 հազար 383 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4098 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 64 մարդ, ընդհանուր մահերի թիվը 11 679 է: