44-օրյա պատերազմին առնչվող հարցերը պետք է քննել ընդդիմության ակտիվ ներգրավմամբ. Ռոբերտ Քոչարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականին տեղի ունեցած արցախյան 44-օրյա պատերազմից մեկ տարի անց բազմաթիվ հարցեր մնացել են անպատասխան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 4-ին հրավիրած մամուլի ասուլիսում այս մասին նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով, այս ընթացքում բազմաթիվ նախկին պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական գործիչներ պատերազմի հետ կապված հարցադրումներ են առաջ քաշել, սակայն հանրությունը դեռ չի ստացել դրանց պատասխանը: Պատերազմը հրահրելու հավանականությունը, այդ ընթացքում դիվանագիտական աշխատանքի արդյունավետությունը, պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը և այլ նմանատիպ հարցերի մանրամասն անդրադառնալով՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ պատասխաններ ստանալու փոխարեն վերջին մեկ տարվա ընթացքում նոր հարցադրումներ ի հայտ եկան:

«Ի՞նչ պետք է անել կասկածները փարատելու համար: Այսօր շատ են խոսում հանձնաժողով ստեղծելու մասին: Այո, գործընթացը պետք է քննել, բայց ընդդիմության ակտիվ ներգրավմամբ: Յուրաքանչյուր այլ տարբերակ հանրության վստահությունը չի վերականգնելու»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահն ընդգծեց, որ երկրում ճգնաժամը չի կարող հաղթահարվել առանց այդ հիմնարար հարցերի պատասխանների: Նա նկատեց, որ երկրում կան բազմաթիվ մարդիկ, որոնք չեն հարմարվելու ստեղծված իրավիճակի հետ այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ պարզաբանումներ չեն ստացել:

Հայերեն

Պապոյանն ու Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Սերժ Սարգսյանը ժամանել է Հակակոռուպցիոն կոմիտե

Ռուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հայաստանում հյուրընկալության ոլորտի առաջին միջազգային դպրոցի ուսանողները մեկնում են Ֆլորենցիա

Հնդկաստանը բացել է նավահանգիստները Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով վերաուղղորդված բեռների համար

Ազգային բժշկական պալատը Գյումրիի ԲԿ-ում կվերապատրաստի Շիրակի մարզի բուժաշխատողներին

Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է բժշկական հաստատություն

Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. Դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում

Ճապոնիայում հազարավոր մարդիկ են տարհանվել մոտեցող թայֆունի պատճառով