Միջազգային

Նյու Յորքում կորոնավիրուսի դեմ պատվաստվող բնակիչները կստանան 100 դոլար

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքում կորոնավիրուսի դեմ պատվաստվող բնակիչները կստանան 100 դոլար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի բնակիչները, որոնք հուլիսի 30-ից կսկսեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները, կստանան 100 ԱՄՆ դոլարի չափով պարգևատրում:

Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի էջում հայտնել է Նյու Յորքի քաղաքապետարանը:

Գումարը ստանալու նպատակով անհրաժեշտ է պատվաստման օրը գրանցվել հատուկ մասնագիտացված կայքում:

Տեղի իշխանությունները կարծում են, որ նման քայլը քաղաքի բնակիչների համար կորոնավիրուսի դեմ պատվաստվելու խթան կհանդիսանա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում