1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում` հուլիսի 17-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱԻՆ կայքից: Հուլիսի 18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 17-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
Երևան քաղաքում՝ հուլիսի 17-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։