Միջազգային

Ժնևում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Ժնևում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում մեկնարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև բանակցությունները՝ նեղ կազմով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին:

Նշվում է, որ հանդիպումն ընթանում է փակ դռների հետևում, մինչ հանդիպմանը մեկնարկը լրագրողները պրոտոկոլային նկարահանում իրականացնելու հնարավորություն են ունեցել:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ, ի թիվս այլ հարցերի, ՌԴ և ԱՄՆ նախագահները կքննարկեն տարածաշրջանային խնդիրները, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղը, Մերձավոր Արեւելքը, Սիրիան, Լիբիան, իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, Աֆղանստանի և Կորեական թերակղզու իրավիճակի կարգավորումը, Ուկրաինան և Բելառուսը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում