ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպում է ունեցել Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին Երևանում հերթական հանդիպումն է ունեցել Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը հայտնում է, որ երկրի ղեկավարը նշել է, որ տեղահանված բնակիչների խնդիրները գտնվում են ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում, և ավանդական դարձած ձևաչափով հանդիպումների նպատակն է ժամանակին վերհանել բոլոր խնդիրները և փորձել առկա հնարավորությունների սահմաններում օպերատիվ լուծումներ առաջարկել:

Անդրադառնալով բնակիչների կորցրած շարժական և անշարժ գույքի՝ ՀՀ և ԱՀ կառավարությունների համատեղ ջանքերով փոխհատուցման խնդիրներին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ ստեղծվել է հանձնաժողով, որը կգնահատի դրանց ծավալները և պետության կողմից, բացի որոշակի դրամական աջակցությունից, կտրվի նաև պարտքը վերադարձնելու հավաստագիր, որը մինչև նախատեսված ժամանակացույցի ավարտը տարեկան տոկոսադրույքի եղանակով նաև որոշակի դրամական եկամուտ կապահովի:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ բոլոր տեղահանված քաղաքացիների վերադարձն Արցախ շարունակում է մնալ կառավարության առաջնահերթություններից: Եվ այն ընտանիքները, որոնք Արցախում մշտական բնակություն կհաստատեն, պետության կողմից կստանան բնակարան, համապատասխան գույք և տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ աջակցություն։

Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը համայնքների ղեկավարներից հետաքրքրվել է ՀՀ-ում ապաստանած քաշաթաղցիների խնդիրների մասին, լսել դրանց լուծմանն ուղղված առաջարկները, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում