Նիգերիայում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով 11 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայում ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 11 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Նիգերիայի զինված ուժերի ներկայացուցիչը:

Զոհված զինծառայողների շարքում է նաև ցամաքային զորքերի շտաբի պետ Իբրահիմ Աթաիրուն:

Ինքնաթիռի կործանման պատճառներն ուսումնասիրվում են:

Հայերեն English