Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում մարտի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«Մարտի 15-18-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, 17-18-ն առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ն աստիճանաբար կբարձրանա 12-15 աստիճանով»,- նշում են ԱԻՆ-ից:

Երևան քաղաքում մարտի 13-ի ցերեկը, 14-15-ըսպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-18-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև տեղումներ:

Հայերեն Русский