«1 րոպե անց». Սամվել Գևորգյանը ընթերցողներին կներկայացնի նոր գիրքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» բեսթսելերի հեղինակ Սամվել Գևորգյանը փետրվարի 11-ին, ժամը 19։00-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում կներկայացնի իր նոր՝ «1 րոպե անց» գիրքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը նախատեսված է այն անձանց համար, ովքեր գնահատում են յուրաքանչյուր րոպեն, ցանկություն ունեն բացահայտելու ամբողջ ներուժը, որոշել են խոչընդոտները դարձնել հնարավորություն, ձեռքից բաց չեն թողնում հնարավորությունները և մշտապես ձգտում են առաջ:

«1 րոպե անց»-ը նախապատրաստում է մարդուն կայացնել կարևոր որոշումներ կյանքում, բիզնեսում և աշխատանքում: Այն ներկայացնում է, թե ինչպես կարելի է հասնել անգերազանցելի արդյունքի և երաշխավորված շարժվել միշտ առաջ։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

«Գիրքը սկսել եմ գրել 2020 թվականի ապրիլին, երբ, համավարակով պայմանավորված, խիստ սահմանափակումներ էին, և ամեն ինչ կարծես կանգ էր առել: Միտք առաջացավ, որ Հայաստանում ապրող հիմնականում 18-30 տարեկանների մոտ որոշակի գաղափարական ճեղքվածք կա բիզնես աշխարհին պատրաստ լինելու տեսանկյունից: Այդ բացը լրացնելու համար էլ որոշեցի գրել «1 րոպե անց»-ը, որ ոչ միայն պարզապես ասում է՝ դու կարող ես, այլ քայլ առ քայլ ցույց է տալիս՝ ինչպես։ «1 րոպե անց»-ն այն գիրքն է, որը մոտիվացված մարդուն կպատրաստի կարևոր որոշումների կայացմանը՝ ցույց տալով 12 տրամաբանական հաջորդականություն, 12 հիմնավոր քայլ»,- մանրամասնում է Սամվել Գևորգյանը:

Շնորհանդեսին գրքի ներկայացմանը և հեղինակի կողմից մակագրմանը զուգահեռ՝ կկազմակերպվեն խաղային հետաքրքիր անակնկալներ։

Հայերեն

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը

Ադրբեջանի պաշտոնյաներից երբեմն լսում ենք ձևակերպումներ, որոնք, մեղմ ասած, չեն նպաստում խաղաղությանը․ Միրզոյան

Ո՞րն է Ադրբեջանի պահանջը ու ի՞նչ ենք զիջում․ Արարատ Միրզոյանն ըննդիմությանը

Քուշները Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ ներկայացրել է Թրամփի պահանջներից մեկը. Axios

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը

Ենթակառուցվածքների տեղակայման վայրերը դեռ որոշված չեն. Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի երթուղիների մասին

Նորվեգիայի վարչապետը սպասում է, որ Ուիթքոֆը ՌԴ-ում բանակցություններից հետո կվերադառնա Օսլո

Սա Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության մի նոր՝ երբևէ չունեցած մակարդակ է․ Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին