Տարածաշրջանային

Իրանցի պատգամավորն իր երկրի արտաքին քաղաքականության մեջ կարևոր սկզբունք է համարում Հայաստանին աջակցելը

6 րոպեի ընթերցում

Իրանցի պատգամավորն իր երկրի արտաքին քաղաքականության մեջ կարևոր սկզբունք է համարում Հայաստանին աջակցելը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Շազանդ քաղաքի պատգամավոր, Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքական հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշը Իրանի ապագա արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներ է համարում Հայաստանին աջակցելը, ապագա հնարավոր իրադարձությունների դեպքում Ադրբեջանի տարածքները հայրենի Իրանին վերադարձնելը և Թուրքիայի դեմ միջազգային պատժամիջոցները ողջունելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին պատգամավորը խոսել է դեկտեմբերի 13-ին Մեջլիսի հերթական նիստին:

«Ժամանակն է, որ ուղղենք մեր արտաքին քաղաքականության՝ գնացքի ռելսերից դուրս եկած ընթացքը, և ուղղել կարողանալու համար հետևենք մի քանի կարևոր սկզբունքների. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մեզ պետք էր մի կողմ դնել դիվանագիտական քաղաքավարությունները և աջակցել Հայաստանին՝ ի շահ ուժերի հավասարակշռության, ըստ պատմական իրական ու վավերական փաստաթղթերի, ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը և Հարավային Կովկասի տարածաշրջանի որոշ հատվածները՝ իրանական հայրենի երկրի մի մասն են, և եթե ապագայում ինչ-որ բան պատահի, այդ շրջանները պետք է վերադարձվեն իրենց հայրենիք Իրանին և վերջապես Իրանը անվերապահ պիտի ողջունի եվրոպական և ամերիկյան պատժամիջոցները Թուրքիայի դեմ»,-շեշտել է պատգամավորը:

Մահմուդ Ահմադի Բիղաշն անդրադարձել է նաև Բաքվում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արտասանած բանաստեղծությանն ու նշել. «Վերջին տարիներին Էրդողանի բազմաթիվ ծայրահեղությունները պատճառ են դարձել, որ Իրանի պատմական որոշ տարածքները, որոնք անվանում են Հարավային Կովկաս, դառնան Իսրայելի չար ղեկավարի տեղակայանը՝ օգտագործելու Իրանի աշխարհագրական տարածքը՝ հենց Իրանի ազգային անվտանգության դեմ: Մենք չենք համարում քո դերը ավելի պակաս իրանական միջուկային գիտնականների, հատկապես՝ նահատակ Ֆախրիզադեի սպանության գործում, քան Նեթանյահուի դերը: Հարգելի պատգամավորներ, Էլեկտրոնային պատերազմները և անվտանգության քողարկված կետերը կարճաժամկետ առումով ամենամեծ սպառնալիքն են Իրանի համար:

Մահմուդ Ահմադ Բիղաշի խոսքով՝ Իրանը կանգնած է բազմաթիվ սպառնալիքների առաջ, որոնց հետ երկրի ներսի որոշ վախկոտներ ակամա համաձայն են ու համակիր, և իրենց վախկոտությամբ պատճառ են հանդիսանում կամ նպատակ ունեն՝ Իրանը տարածաշրջանում և աշխարհում ազդեցիկ դերակատարից վերածելու անպիտան ու պասիվ դերակատարի՝ տարածաշրջանի որոշ երկրների նման:

Նա հավելել է, որ բալկանացման և իրաքացման վտանգավոր սցենարը շարունակում է սպառնալ տարածաշրջանին և Իրանի տարածքային ամբողջականությանը: «Այս առումով Էրդողանի հայհոյանքանման ելույթին Իրանի արտաքին գործերի նախարարի պատասխանը լավն էր, բայց ոչ մի դեպքում բավարար և զսպող չէր: Մեր մահացու անփութության, մեր Մեջլիսի ադրբեջանախոս պատգամավորների նյարդայնացնող լռության և Մեջլիսի նախագահության լիակատար անխոհեմության պայմաններում Թուրքիայի հիվանդ նախագահը Իրանի հանդեպ որդեգրել է անջատողական վարքագիծ: Էրդողանը, որը տարածաշրջանում արևմտյան կեղտոտ քաղաքականության միակ գործակալն է և որի ձեռքերը ներկված են հազարավոր իրաքցիների, սիրիացիների, քրդերի և հայերի արյունով, ինչպես իր նախնիները, որոնց ձեռքերը նույնպես ներկված էին միլիոնավոր ասորիների, հույների, հայերի արյունով և նրանց ցեղասպանությամբ, ինչը պատմության մեջ պարզ է և անթաքույց, անցյալ շաբաթ պաշտոնապես հայտարարեց Օսմանյան կայսրության հաջորդ դերակատարության մասին»,-շեշտել է պատգամավորը:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանում կազմակերպված հաղթական շքերթի ժամանակ Էրդողանը բանաստեղծություն է արտասանել Արաքս գետի մասին: «Այդ բանաստեղծության մեջ Իրանի Ատրպատական նահանգների (Արևելյան և Արևմտյան Ադրբեջան նահանգներ-խմբ.) ժողովրդին ուղղված խոսքը հետևյալն էր, որ մենք ձեզանից չենք տարանջատվել, այլ մեզ բռնի ձևով անջատել են: Եվ ավելացրեց, որ Արաքսը շուտով իր ուժը կվերականգնի: Հարգելի՛ պատգամավորներ, որտե՞ղ են Իրանի Ատրպատական նահանգների պատգամավորները մեր Մեջլիսում: Պարոն Մեջլիսի նախագահ, գիտե՞ք, որ Էրդողանը անցյալ շաբաթ Բաքվում անցկացված զորահանդեսին արտասանեց «Արաքս, Արաքս» բանաստեղծությունից մի պատառիկ, որը որոշ պատեհապաշտների համար Արաքսի երկկողմանի տարանջատման խորհրդանիշն է և Իրանի կազմաքանդման գաղտնաբառը: Պարոնայք, դուք, որ պարոն անդաստիարակ Էրդողանի դեմ 2016 թվականի ռազմական հեղաշրջման ժամանակ գիշերը չքնեցիք, ձեր մեջ չկա՞ մեկը, որ մի «ախ»-ի չափով գոնե պատասխան տա այդ հղփացածին, որը երկարացրել է իր լեզուն՝ մեր հերոս Արաքսի, Սահանդի, Սաբալանի և Թավրիզի վերաբերյալ»,-ընդգծել է Մեջլիսի պատգամավորը:

Դիմելով Էրդողանին՝ Ահմադի Բիղաշը շեշտել է, որ Իրանը իր տարածքի մի թիզն անգամ չի նվիրի Էրդողանի հիմար աղմուկներին: Ըստ Բիղաշի՝ Էրդողանի սուտ քաղաքականությունը կհանգեցնի ոչ թե Իրանի քայքայմանը, այլ Թուրքիայի փլուզմանը: «Կոչ եմ անում Թուրքիայի մտավորականությանը, էլիտային ու ժողովրդին դեմ կանգնել Էրդողանի կեղտոտ քաղաքականությանը և թույլ չտալ, որ Թուրքիան իր վտանգավոր գործողություններով ենթարկվի Սիրիայի ճակատագրին: Իրանի պատգամավորներ և պատվախնդիր ժողովուրդ, Էրդողանի մարտակոչը մեր Իրան-հայրենիքի դեմ մեր անփութության հետևանքն ու գինն են»,-եզրափակել է նա:

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր

Իրավունք

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր

Կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

Վարչապետ

Կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթով է հանդես եկել Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Նեպալի կազմակերպած միջոցառմանը

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթով է հանդես եկել Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Նեպալի կազմակերպած միջոցառմանը

Հրշեջ-փրկարարները Արմավիր քաղաքում բնակարանի հրդեհ են մարել, 3 քաղաքացի տարհանվել է

Մարզեր

Հրշեջ-փրկարարները Արմավիր քաղաքում բնակարանի հրդեհ են մարել, 3 քաղաքացի տարհանվել է

Ոստիկանությունը ներկայացրել է մարզերում ուժեղացված ծառայության արդյունքները

Իրավունք

Ոստիկանությունը ներկայացրել է մարզերում ուժեղացված ծառայության արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում