Բադասյանը ԵԽ անդամ երկրներին կոչ է արել գործել, երբ հարձակման է ենթարկվում մարդկային կյանքը 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նոյեմբերի 9-ին մասնակցել է Եվրոպայի խորհրդի՝ Հունաստանի նախագահության ներքո կազմակերպված Արդարադատության նախարարների հեռավար խորհրդաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

շնորհավորելով Հունաստանի իշխանություններին Եվրոպայի խորհրդում Նախագահության ստանձման առթիվ՝ նախարարը խորհրդանշական է համարել, որ Հունաստանի նախագահությունը կենտրոնանում է օրենքի գերակայության առջև ծառացած մարտահրավերների վերհանմանն ու լուծմանը:

Ներկայացնելով ժողովրդավարական բարեփոխումների Հայաստանի օրակարգը՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ այն ուղղված է հասարակության վստահության բարելավմանը, դատական համակարգի անկախության, անկողմնակալության և հաշվետվողականության բարձրացմանն ու արդարադատության անխոչընդոտ հասանելիության ապահովմանը:

«Մեր բարեփոխումների հիմնական մարտահրավերներից մեկը համաճարակն է, սակայն մարտահրավերն այս դեպքում չի նշանակում, որ մենք հետ ենք կանգնում մեր օրակարգից, մենք հարմարեցնում ենք մեր ծրագրերը, վերանայում առաջնահերթություններն ու շարժվում առաջ: Հաջորդ և էական մարտահրավերը Լեռնային Ղարաբաղի դեմ ԵԽ անդամ երկու պետությունների սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիան է, որն ունի էթնիկ հիմք, թիրախում քաղաքացիական բնակչությունն է ավելին, այս պրոցեսում ներգրավված են վարձկան-ահաբեկիչներ: Շատ հեղինակավոր միջազգային իրավապաշտպաններ իրավիճակը տեղում գնահատել են որպես «ցեղասպանության վտանգ»,- տեղեկացրել է Հայաստանի արդարադատության նախարարը և վտանգավոր որակել այն փաստը, որ ԵԽ մեկ այլ անդամ պետության ակտիվ ներգրավմամբ ջիհադիստ ահաբեկիչները Սիրիայից և Լիբիայից տեղափոխվում են տարածաշրջան, ինչն ապացուցվում է բազմաթիվ հիմնավոր զեկույցներով և հաստատվում է պետությունների ղեկավարների և հետախուզական ծառայությունների տարբեր հայտարարություններով:

Ռուստամ Բադասյանն այս համատեքստում շեշտել է, որ երբեմն, անդամ պետություններում որոշակի վիճելի հարցերով, ականատեսն ենք լինում արագ արձագանքման ու նպատակային գործողությունների, և, ցավոք, շատ հաճախ տեսնում ենք մեծ վարանում ու, փաստորեն, զրո գործողություն այն դեպքերում, երբ մարդկային կյանքերն են անմիջական սպառնալիքի տակ՝ այդ անձանց էթնիկ պատկանելության հիմքով:

«Ես կոչ եմ անում գործել, երբ հարձակման է ենթարկվում ամենակարևոր արժեքը՝ մարդկային կյանքը»,- ասել է Հայաստանի արդարադատութան նախարարը։

Հայերեն Русский

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26