Քաղաքականություն

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրեցին TRIPP նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը, որը մայիսի 26-ին նախաստորագրվել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

ԱԳՆ-ն տեսանյութ է հրապարակել, որում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը իր ստորագրությունն է դնում փաստաթղթի տակ։

«Սիրելի քաղաքացիներ, վայրկյաններ առաջ ձեր աչքի առաջ ես ստորագրեցի TRIPP-ի վերաբերյալ Միացյալ Նահանգներ-Հայաստանի Հանրապետություն շրջանակային համաձայնագիրը։ Հիշում եք՝ օրեր առաջ այն նախաստորագրվել էր իմ և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից նրա՝ Հայաստան կատարած այցի ընթացքում։ Եվ ահա պետքարտուղար Ռուբիոն իր ստորագրություններն է դրել համաձայնագրի տակ, և փաստաթուղթն առաքվել է Հայաստան, և այժմ արդեն ես էլ հայկական կողմի ստորագրությունները դրեցի։ Սրանով հեռավար ստորագրման գործընթացն ավարտված է, և համաձայնագիրը պատրաստ է վավերացման»,- ասել է Արարատ Միրզոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում