Տարածաշրջանային

Խորքային խմորումներ. ինչ է կատարվում ադրբեջանական ռազմաքաղաքական վերնախավում

4 րոպեի ընթերցում

Խորքային խմորումներ. ինչ է կատարվում ադրբեջանական ռազմաքաղաքական վերնախավում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե այս տարվա հուլիսին ՀՀ Տավուշի մարզի վրա հարձակման օրերին Թուրքիան Ադրբեջանին աջակցում էր առավելապես հայտարարությունների մակարդակում, ապա սեպտեմբերի 27-ին սկսված լայնածավալ պատերազմում նկատելի է այս երկրի բազմակողմանի ներգրավվածությունը։ Արդեն օգոստոսին տեղի ունեցան թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, որոնք թեեւ պլանային էին, սակայն ժամկետը երկարացվել էր։ Համատեղ զորավարժություններում ընդգրկված են եղել ե՛ւ ռազմաօդային, ե՛ւ ցամաքային ուժերը՝ բավականին լայն կազմով, այդ թվում՝ հատուկ ջոկատայինների մասնակցությամբ։ Կարծիքներ են հնչում, թե դրանով թուրքական զինվորականությունը փաստացի իր ձեռքն է վերցրել ադրբեջանական բանակի կառավարումը։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նկատեց, որ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն առաջին անգամ չէ, որ տեղի են ունենում․ դրանք անցկացվել են ինչպես 2019 թվականին, այնպես էլ դրանից առաջ։ «Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններում որեւէ արտառոց բան չկար, դրանք պլանային զորավարժություններ էին, այլ հարց էր, որ այդ զորավարժությունների ընթացքում նոր խնդիրներ էին խաղարկվել եւ նոր սցենարներ աշխատել»,- ասաց նա։ Իսկ թե ինչ նպատակ էին հետապնդում հուլիսյան մարտերը, ռազմական փորձագետը պատասխանեց, որ միգուցե նպատակ կար ստուգելու միջազգային հանրության, ինչպես նաեւ մեր դաշնակիցների արձագանքը։ «Եզրակացություններ միանշանակ արվեցին»,- ընդգծեց Կարեն Վրթանեսյանը։

«Ռազմ ինֆո» կայքի տեղեկամամբ՝ ըստ Թուրքիայի արտահանողների խորհրդի զեկույցի՝ 2020 թ. սեպտեմբերին Թուրքիայի պաշտպանական եւ ավիացիոն արդյունաբերության ոլորտի արտահանման վիճակագրությունում Ադրբեջանն առաջին տեղում է․ սեպտեմբերին Թուրքիան Ադրբեջանին է վաճառել 77 մլն 167 հազ. դոլարի, իսկ արդեն հոկտեմբերին՝ 101 մլն 209 հազ. դոլարի արտադրանք։ Նշենք, որ օգոստոսին այդ թիվը կազմել է 36 մլն, իսկ հուլիսին՝ ընդամենը 278 հազար դոլար։

Ադրբեջանի բանակը սերտորեն կապված է Թուրքիայի հետ, առավել եւս՝ սպայակազմը։ Նրանք բոլորը պատրաստություն են անցնում Թուրքիայում, եւ, օրաթերթի զրուցակցի կարծիքով, Ադրբեջանի բանակում կրոնական գործոնը շատ թույլ է արտահայտվում։ Այն ազդակները, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են տեղեկատվական դաշտում, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ադրբեջանական ռազմական ու քաղաքական ղեկավարությունը կորցրել են վերահսկողությունը, Կարեն Վրթանեսյանի դիտակմամբ, առաջին հայացքից նկատելի չեն, եւ եթե ինչ-որ խմորումներ էլ տեղի են ունենում, ապա դրանք, ամենայն հավանականությամբ, շատ խորքային են։

Նման տեղեկատվական հոսքերի մեջ չշփոթվելու համար փորձագետը կարեւորում է հայկական տեղեկատվական-լրատվական դաշտը համապատասխան տեղեկություններով հագեցնելը, հակառակ դեպքում բացը կլրացվի թշնամու կողմից գեներացված տեղեկություններով եւ բամբասանքներով։ «Ճգնաժամային իրավիճակներում, կլինի պատերազմ, զանգվածային անկարգություններ, համաճարակներ, բնական եւ տեխնոգեն աղետներ եւ այլն, մարդկանց մեջ կտրուկ աճում է ինֆորմացիա ստանալու պահանջը։ Եթե իրենց ուզած ծավալով եւ որակով տեղեկություն չեն գտնում, սկսում են փնտրել այլ աղբյուրներում»,- ասաց նա։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում