ԼՂ հակամարտության կարգավորումը ՌԴ-ի և ԱՄՆ-ի մրցակցության ասպարեզ չպետք է դառնա. Դմիտրի Պեսկով 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը չպետք է վերածվի Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքական մրցակցության ասպարեզ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Պեսկովը նման կարծիք է հայտնել հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում։

«Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացը, որը գտնվում է սուր փուլում, չպետք է և չի կարող լինել ինչ-որ ասպարեզ մրցակցության համար»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Կրեմլում արդյոք կարծում են, որ ԱՄՆ-ին հաջողվել է ԼՂ հակամարտության ուղղությամբ ավելի շատ անել, քան Ռուսաստանին:

Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանը ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որը կօգնի դադարեցնել պատերազմը:

«Այժմ մենք շարունակում ենք ուշադիր հետևել հակամարտող կողմերի շփման գծում տիրող իրավիճակին։ Կարծում ենք, որ չի կարող լինել հակամարտության այլ կարգավորում, քան խաղաղն է»,- ընդգծել է Պեսկովը:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։Ժամը 08:45-ի սահմաններում կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը՝ ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը և արձակելով հինգ հրետանային արկ:

Արցախի դեմ ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն դրա ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Հայերեն English Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը