«Երևանյան բեսթսելեր». «Մանոն Լեսկոն» պահպանում է առաջատարի դիրքերը․ թարգմանական, հունիս, 2020

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը կազմվել է հունիսիվաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնումԱբբա Պրևոյի«Մանոն Լեսկոն»: Պրևոն իր հանրահայտ վեպում ֆրանսիական 18-րդ դարի առաջին կեսի կյանքի ֆոնի վրա նկարագրում է Մանոն Լեսկոյի և ասպետ դե Գրիյոյի սիրո պատմությունը, որը երիտասարդ անհատի սիրո ուժի, նրա բորբոքուն կրքերի, մարդկային խորը զգացմունքների պատմություն է:Թարգմանությունը՝ Վ. Գիլանյանի:

Երկրորդ տեղում է անգլիացի դասականՕսկարՈւայլդի«ԴորիանԳրեյիդիմանկարը»վեպը, որը համարվում է նրա ամենանշանավոր ստեղծագործությունը: Այն աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկն է: Վեպի սյուժեն շատ բաներով համապատասխանում է այն գրքերի բովանդակությանը, որոնցում գլխավոր հերոսը վաճառում է իր հոգին սատանային և դրա փոխարեն ձեռք բերում գեղեցկություն, հավերժ երիտասարդություն և հզորություն:Թարգմանությունը՝ Ռիմա Խաչատրյանի:

Երրորդ հորիզոնականն է զբաղեցնումբրազիլացի գրողՊաուլուԿոելյուի«Ալքիմիկոսը»: Այն հեինակի լավագույնստեղծագործություններիցմեկն է: Վեպը երազանք ունենալու և իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:

ՉորրորդըՆարինեԱբգարյանի«Մանյունյա»գիրքն է, որիթարգմանությունն իրականացրել է Նարինե Գիժլարյանը: Այն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված արտասովոր պատմություն է մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ խառնաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածներով լի մանկություն, որ մարդուն երջանկացնում է ողջ կյանքում: Գիրքն արժանացել է Ռուսաստանի ազգային գրական՝ «Տարվա ձեռագիր» մրցանակին:

Հինգերորդ հորիզոնականումԴենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար»գիտաֆանտաստիկ երկն է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի1959 թվականիապրիլյան համարում։ Արժանացել է«Հյուգո»մրցանակի, որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը՝ որպես1966 թվականիլավագույն վեպ։Թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան:

Վեցերորդ հորիզոնականում էՋորջՕրուելի«Անասնաֆերմա»ստեղծագործությունը: «Անասնաֆերման» գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:Թարգմանությունը՝ Արտաշես Էմինի:

Յոթերորդ հորիզոնականումՀերման Հեսսեի «Սիդհարթա»այլաբանական վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է1922 թվականին։ Այն պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։ Հեսսեի 9-րդ վեպն է, որը նա գրել է քնարական ոճով։Գիրքն Ամերիկայում տպագրվել է 1951 թվականին և մեծ տարածում գտել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել էֆրանսիացի դրամատուրգ, վիպագիր Ռոմեն Ռոլանին:Թարգմանիչն է Աշոտ Ալեքսանյանը:

«Դետեկտիվի թագուհի»Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով»գիրքը ութերորդ տեղում է։ 1936թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է: Ամբողջ Անգլիան ցնցած ABC անունով հայտնի սերիական մարդասպանն իր նպատակին հասնելու համար սպանում է սովորական կյանքով ապրող և իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց՝ ըստ նրանց անունների այբբենական կարգի: Մարդասպանի դեմ պայքարում է նշանավոր խուզարկու Էրքյուլ Պուարոն՝ փորձելով բացահայտել մութ պատմության բոլոր մանրամասները:Թարգմանությունը՝ Էդիտա Շադոյանի։

Ալբեր Կամյուի «Օտարը»վեպը իններորդ տեղում է: 1942 թվականին լույս տեսած իր առաջին՝ «Օտարը» վեպում Ալբեր Կամյուն գեղարվեստականորեն առարկայացնում է աբսուրդի և էքզիստենցիալիզմի փիլիսոփայության վերաբերյալ իր հայացքները: Այդ հայացքները մարմնավորող վեպի հերոսի գլխավոր առանձնահատկությունը կեղծավորության ու ստի հանդեպ ատելությունն է, հավակնությունների գրեթե բացակայությունը, անգամ, եթե այդ ամենը հակասում է սեփական շահերին:Թարգմանությունը՝ Աննա Հակոբյանի:

Տասներորդ հորիզոնականում էՈւիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությունը»։Վեպի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի օրոք։ Քաղաքի նախապատկեր է ծառայել Սարոյանի հարազատ Ֆրեզնոն։ Հոմեր Մակաուլեյը 14-ամյա տղա է, որը մեծանում է անհայր ընտանիքում Կալիֆորնիայի Իթաքա քաղաքում երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Հոմերի ավագ եղբայրը՝ Մարկուսը, հեռացել է տնից պատերազմում կռվելու համար, և Հոմերը զգում է տան տղամարդու դերը ստանձնելու անհրաժեշտությունը։ Դրամ վաստակելու նպատակով՝ տղան աշխատանքի է անցնում փոստային հեռագրային գրասենյակում, որտեղ ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում զինվորների մահվան մասին հեռագրեր հասցնել սպանվածի հարազատներին։Թարգմանեց Նունե Թորոսյանը։

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:

Վարկանիշայինցուցակիկազմմանհարցումներինմասնակցելեն«Բուկինիստ»(011-53-74-13),«Դարան- Հայգիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66),գրախանութներիևգրատներիցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Աբբա Պրևո

«Մանոն Լեսկոն»

Դարակ 64
2 *

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 39
3 *

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 34
4 +2

Նարինե Աբգարյան

«Մանյունյա»

Դար 33
5 *

Դենիել Քիզ

«Ծաղիկներ Էլջերնոնի համար»

Անտարես 32
6 *

Ջորջ Օրուել

«Անասնաֆերմա»

Անտարես 29
7 +3

Հերման Հեսսե

«Սիդհարթա»

Քյուրքչյան 28
8 նոր

Ագաթա Քրիստի

«Սպանություններ այբբենական կարգով»

Էդիթ Պրինտ 27
9 *

Ալբեր Կամյու

«Օտարը»

Անտարես 26
10 նոր

Ուիլյամ Սարոյան

«Մարդկային կատակերգություն»

Անտարես 26
Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին