Արայիկ Հարությունյանը շնորհավորել է պարարվեստի ներկայացուցիչների մասնագիտական տոնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է պարարվեստի ներկայացուցիչներին Պարի միջազգային օրվա առթիվ:

Նախարարը նշել է, որ այս տոնը միավորում է մարդկանց, կամրջում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող մշակույթները, թույլ է տալիս խոսել նույն՝ պարի լեզվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանի շնորհավորական ուղերձում ասվում է. «Գրեթե չորս տասնամյակ է, ինչ համաշխարհային մշակութասեր հանրությունը տոնում է Պարի միջազգային օրը:

Պարը գեղեցկություն է, որը բնորոշում է ոչ միայն մարդուն, այլև ամբողջ ժողովրդին՝ խորհրդանշելով նրա դարավոր պատմությունը: Ասում են, որ ամեն ժողովուրդ իր պարով բնութագրում է իրեն:

Պարը եղել և մնում է հայ ժողովրդի աշխարհայացքի և գեղագիտական մտածողության ամենավառ արտահայտչամիջոցներից մեկը և արտացոլում է պատմության հոլովույթներում ձևավորված մշակութային առանձնահատկությունները, հայոց ոգու ու շարժարվեստի միաձուլումը, աշխարհի ու կյանքի հանդեպ ունեցած մարդու վերաբերմունքը:

Մարտական Քոչարի, Քերծի, Յարխուշտա… շղթան շարունակող բազմաթիվ պարեր հայ ժողովրդի ռազմական պատմության գեղարվեստական վկաներն են, որոնք արտացոլում են ժողովրդի խմբային միասնականության խորհուրդը: Դրա վկայությունն է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցված և ազգային ու համաշխարհային մշակույթի գանձարանին պատկանող «Քոչարի ավանդական խմբապարը»:

Հարությունյանը շնորհակալություն է հայտնել պարարվեստի մեծարգո գործիչներին նվիրյալ աշխատանքի՝ հայ պարարվեստը պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու տարիների տքնաջան գործունեության համար: «Պարի միջոցով դուք կենդանացնում եք դարերի խորհուրդը, որը փոխանցում եք դարձյալ դարերին ու սերունդներին։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ, մաղթում հաջողություն, պարարվեստը գնահատող լեփ-լեցուն դահլիճներ և արժանի գնահատանք»,-եզրափակել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը:

Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թվականից ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր՝ ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրվա:

1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո:

Հայերեն

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին