Ես իմ օրվա 24 ժամը տալիս եմ Հայաստանի ընտրանուն. Խոակին Կապարոս 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ Խոակին Կապարոսն այս օրերին ևս շարունակում է հեռահար աշխատել հավաքականի մյուս մարզիչների հետ և փորձում է գտնել նոր ֆուտբոլիստների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կապարոսի խոսքը փոխանցում է Eurosport-ը: Իսպանացի մասնագետի խոսքով` ինքն ամեն օր կապի մեջ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ինչպես նաև Մ21 տարեկանների գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի հետ: «Ես իմ օրվա 24 ժամը տալիս եմ Հայաստանի ընտրանուն, և իմ օգնականները ինձ են տալիս այն ֆուտբոլիստների տեսանյութերը, որոնք դեռևս հանդես չեն եկել ընտրանու կազմում: Մինչ Հայաստանի թիմի մարզիչ նշանակվելս արդեն իսկ խոսել էի Մխիթարյանի հետ: Նա Հայաստանի ֆուտբոլիստի իսկական օրինակ է ծառայում: Նա օժտված է նաև մարդկային լավ որակներով»,-ասել է մարզիչը:

Կապարոսին ամենից շատ դուրս է գալիս հայ ֆուտբոլիստների նվիրվածությունը հայրենիքին:

Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։ Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկ»-ում, «Դեպորտիվո»-ում և, հատկապես, «Սևիլիա»-ում կատարած մարզչական աշխատանքով: «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է: 2019 թվականին Կապարոսը պարգևատրվել է Սևիլիա նահանգի Ոսկե մեդալով։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում