Միջազգային

ԱՄՆ նախագահը խոստացել է 100 մլն դոլարի բժշկական օգնություն տրամադրել Իտալիային. ՌԵԳՆՈՒՄ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահը խոստացել է 100 մլն դոլարի բժշկական օգնություն տրամադրել Իտալիային. ՌԵԳՆՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն Իտալիային կփոխանցի 100 մլն դոլարի չափով բժշկական օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝հղում կատարելով «Ռեգնում»-ին, այս մասին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանն ունեցած իր ելույթում:

Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ ավելի վաղ հեռախոսային խոսակցություն է ունեցել Իտալիայի վարչապետի հետ: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ն ունի Իտալիայի համար անհրաժեշտ բժշկական արտադրանք, որը պատրաստ է փոխանցել:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 786 հազարից ավելի է, մահերի թիվը կազմում է 37 հազար 832: Ապաքինվել է 165 հազար 874 մարդ: Իտալիայում վարակվածների թիվը 101 հազարից ավելին է: Մահացել է 11 հազար 591 մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում