Սպորտ

Արամ Ավագյանի նոր մենեջերը մեծ ակնկալիքներ ունի հայ բռնցքամարտիկի առաջիկա մենամարտից

4 րոպեի ընթերցում

Արամ Ավագյանի նոր մենեջերը մեծ ակնկալիքներ ունի հայ բռնցքամարտիկի առաջիկա մենամարտից

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը մարտի 13-ին ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում կանցկացնի հերթական մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում։ Փետրվարի 17-ին կայացած ասուլիսի ժամանակ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը հայտարարեց, որ նոր պայմանագիր է կնքել «Սալիտա» պրոմոութերական ընկերության հետ։ Ավագյանի նոր մենեջերը Խաչատուր Խաչատրյանն է, ով էլ հենց զբաղվել է Ավագյանի պայմանագրի և մենամարտի հարցերով։

«Արմենպրես»-ը հետ զրույցում Խաչատրյանը խոսել է մենամարտի և համագործակցության մանրամասների մասին։

-Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս սկսվեց Ձեր համագործակցությունն Ավագյանի հետ։

-Արամին առաջին անգամ տեսել եմ նրա վերջին մենամարտի ժամանակ։ Տպավորված էի նրանով։ Այնուհետև սոցիալական կայքի միջոցով ծանոթացանք։ Սկզբում ընկերական հարաբերություններ ունեինք, իսկ հիմա արդեն գործնական։ Ինձ դուր եկավ Արամի մոտեցումը բռնցքամարտին։ Նրա համար կարևորը չեմպիոնական ճանապարհն է, ժառանգությունը, անունը, որը կթողնի իրենից հետո։ Այսպիսի բռնցքամարտիկները ոգեշնչում են։ Մոտ մեկ ամիս առաջ Արամի հետ արդեն անցանք գործնական հարաբերությունների դաշտ։ Նա չուներ գործող պայմանագիր և մենեջեր։ Ես իմացա դրա մասին և առաջարկեցի նրան օգնել։ Իհարկե օգնություն ասվածը պրոֆեսիոնալ մակարդակով և օրենքի ուժով։

-Քանի՞ տարվա համագործակցության պայմանագիր եք կնքել։

-Իմ և Արամ Ավագյանի միջև կա մենեջերական պայմանագիր՝ 7 տարի ժամկետով։ Ինչպես նաև աշխատանքային պարտավորությունների պայմանագիր՝ հաստատված նոտարով։ Նույն տևողության պայմանագիր էլ Արամը ստորագրել է «Սալիտա» պրոմոութերական ընկերության հետ՝ 5+2։

-Իսկ ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ ընկերությունը։

-Երբ Արամը դիմեց ինձ՝ մենամարտի համար ես ասացի նրան, որ մեկ մենամարտ անցկացնելու հնարավորություններ կան՝ լավ հոնորարով։ Սակայն ինքներդ էլ հասկանում եք, Ավագյանը այն բռնցքամարտիկը չէ, որ նախ մնա առանց պայմանագրի, մեկ անգամ գումար վաստակի և ամիսներով սպասի։ Նրա մոտիվացիան գումարը չէ, այլ, ինչպես ասացի, չեմպիոնական ուղին է և գոտիները։ «Սալիտա» պրոմութերական ընկերությանն էլ հենց Արամի նման բռնցքամարտիկներն են հետաքրքրում։ Նրանք, այսպես ասած, չեմպիոններ աճեցնելու քաղաքականություն ունեն։ Երբ նրանք ճանաչեցին Արամին, միանգամից մեկ մենամարտի փոխարեն առաջարկեցին ռեալ պայմանագիր՝ 5+2 տարի ժամկետով։ Կարծում եմ հասկանում եք, թե ինչի մասին է սա խոսում։ Ինքս համագործակցում եմ շատ հայտնի ընկերությունների հետ, ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ռուսաստանում և ԱՄՆ-ում։ Եվ Արամի համար լավագույն տարբերակն ենք ընտրել։

-Մարտի 13-ին կկայանա մենամարտը, որտեղ Ավագյանի մրցակիցը կլինի դոմինիկացի Դագուբետրո Ագուերոն։ Ինչպիսինն են Ավագյանի շանսերը ըստ Ձեզ՝ հաշվի առնելով մրցակցի հաղթանակները (15/0) և Ավագյանի՝ գրեթե մեկ տարի չմենամարտելը։

-Ես ոչ մի վայրկյան կասկած չունեմ, որ Արամը հաղթելու է այդ մենամարտում։ Ոչ միայն ես, այլև «Սալիտա» պրոմոութերական ընկերությունում են վստահ, որ այստեղ հաղթողը Արամն է։ Նա հրաշալի բռնցքամարտիկ է, մենք նրա մեջ տեսնում ենք չեմպիոնի։ Նա շատ աշխատասեր է և կարող է դառնալ չեմպիոն՝ տիրանալով բոլոր գոտիներին։ Մենամարտին նա կնախապատրաստվի Դետրոյթում՝ աշխարհահռչակ Թայսոն Ֆյուրիի մարզչի հետ։

Փարիզ-2024. Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչում են

Սպորտ

Փարիզ-2024. Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչում են

Փարիզ-2024. Մարմնամարզիկները մեկնարկեցին Օլիմպիական խաղերում

Սպորտ

Փարիզ-2024. Մարմնամարզիկները մեկնարկեցին Օլիմպիական խաղերում

Փարիզ-2024. Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը

Սպորտ

Փարիզ-2024. Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը

Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը գոհ է Օլիմպիական խաղերում գրանցած արդյունքից

Սպորտ

Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը գոհ է Օլիմպիական խաղերում գրանցած արդյունքից

Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը որակավորման փուլում 26-րդն է

Սպորտ

Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը որակավորման փուլում 26-րդն է

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Փարիզ-2024. Հայաստանը հուլիսի 27-ին ունի 4 մասնակից

Սպորտ

Փարիզ-2024. Հայաստանը հուլիսի 27-ին ունի 4 մասնակից

Ֆրանսիական էլեգանտությամբ ու ամբողջ Փարիզն ընդգրկող. կայացավ ՕԽ բացման պաշտոնական արարողությունը

Սպորտ

Ֆրանսիական էլեգանտությամբ ու ամբողջ Փարիզն ընդգրկող. կայացավ ՕԽ բացման պաշտոնական արարողությունը

ՀՀ նախագահը Փարիզում մասնակցել է «Սպորտը հանուն կայուն զարգացման» գագաթնաժողովին

Սպորտ

ՀՀ նախագահը Փարիզում մասնակցել է «Սպորտը հանուն կայուն զարգացման» գագաթնաժողովին

Փարիզը պատրաստ է Օլիմպիական խաղերի մեկնարկին. կազմակերպիչները խոստանում են բացառիկ ու հիշարժան բացման արարողություն

Սպորտ

Փարիզը պատրաստ է Օլիմպիական խաղերի մեկնարկին. կազմակերպիչները խոստանում են բացառիկ ու հիշարժան բացման արարողություն

Օլիմպիական խաղերին համընթաց Փարիզի սրտում բացվեց «Հայաստանի տունը»

Սպորտ

Օլիմպիական խաղերին համընթաց Փարիզի սրտում բացվեց «Հայաստանի տունը»

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում