ԱՄՆ-ի բյուջեի նախագիծը թույլ Է տալիս պատրաստել 2024 թվականին աստղանավորդների իջեցումը Լուսնի վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների՝ 2021 ֆինանսական տարվա դաշնային բյուջեի նախագիծը ցուցադրում Է 2024 թվականին Լուսին աստղանավորդների իջեցման՝ Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) պլանների աջակցությունն ԱՄՆ-ի վարչակազմի կողմից: Փետրվարի 10-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել NASA-ի տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բյուջեի նախագիծը բովանդակում Է (տիեզերական գերատեսչության ֆինանսավորման) ավելացում 12 տոկոսով (…),- նշել Է նա:- Նախագահի կողմից աջակցությունն ուժեղացել Է հենց այն պահին, երբ մենք դնում ենք 2024 թվականին Լուսնի հարավային բեւեռում կնոջ առաջին իջեցման եւ տղամարդու հերթական իջեցման հիմքերը: Բյուջեի այդ (նախագիծը) մեզ թույլ կտա ճշտորեն հետեւել նախատեսված պլանին»:

Բրայդենսթայնն ընդգծել Է, որ առավել կարեւոր ասպեկտներից մեկն ինքը համարում Է «ավելի քան 3 միլիարդ դոլարի տրամադրումը (Լուսնի) վայրԷջքային մոդուլի մշակման համար»: «Apollo ծրագրի իրագործման պահից ի վեր առաջին անգամ մենք ունենք վայրԷջքային մոդուլի ստեծման ուղղակի ֆինանսավորում»,- նշել Է NASA-ի ղեկավարը:

Apollo ծրագիրը գործարկվել Է 1961 թվականին եւ նախատեսել մարդու իջեցում Երկրի բնական արբանյակի վրա: Այն կայացել Է 1969 թվականին: Փետրվարի 10-ին ԱՄՆ-ի կառավարությունը հրապարակել Է դաշնային բյուջեի՝ վարչակազմի կողմից առաջարկված նախագիծը, որը 25,2 միլիարդ դոլար Է ներառում NASA-ի գործունեության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում