Արթուր Վանեցյանը մեծ հաշվով անցյալի արձագանքն է. Արմեն Գրիգորյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մեծ հաշվով անցյալի արձագանքն է: Այդ մասին կառավարությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Վանեցյանը նախօրեին հայտարարել է՝ եթե ինքը գա իշխանության, ինքը ևս թույլ չի տա, որ Հայաստանը վերադառնա անցյալին ու խոսել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքոյի հայտարարության շուրջ:

«Ես կարծում եմ, որ միջազգային կառույցների կողմից Հայաստանում գոյություն ունեցող լուրջ խնդիրների մասին որպես հայտարարություն չեմ տեսնում։ Հայաստանի ժողովրդավարության գործընթացը շարունակվելու է, որևէ հարցում ետընթաց չենք ունենալու ու ժողովրդավարության կառուցման մեջ առաջին հերթին հետաքրքրված ենք մենք և մեր ժողովուրդը։ Համոզված եմ՝ բոլոր այն խնդիրներից, որ գոյություն ունեն ժողովրդավարացման պրոցեսում, մենք առաջնահերթությունը տալու ենք ներքին քաղաքականությանը և ներքին պահանջին՝ իհարկե, աշխատելով նաև միջազգային հանրության հետ: Միջազգային հանրության կողմից արձագանքների մեջ ես մեծ հաշվով խնդիր չեմ տեսնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե Վանեցյանը ժամանակին ասել էր, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք դրսից են ֆինանսավորվում, արդյոք իրենք տեղեկություն ունե՞ն, կա՞ն նման ուժեր, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Եթե նա ունի տվյալներ, պետք է հրապարակի դրանք ու հստակեցնի, եթե աշխատանքի ժամանակ է նման ինֆորմացիա ունեցել, պետք է որ զեկուցած լիներ»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան